Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ​​նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ երկրի ԱԳՆ

Blog Image

Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ​​նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են, հայտնել է Թուրքիայի ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նոր կանոնակարգերի համաձայն՝ Թուրքիայից Հայաստան երրորդ երկրների միջոցով կամ նույն երթուղով ժամանող ապրանքները այժմ կարող են որպես վերջնական նպատակակետ կամ ծագման երկիր նշել «Հայաստան/Թուրքիա»։

«2022 թվականից շարունակվող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում ընդունված վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստություններն ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ։ Երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են», – գրել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օնջյու Քեչելին X-ում։

Send