Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գերմանիայի կանցլեր Մերցն առաջարկում է Ուկրաինայի համար «ասոցացված» անդամակցություն ԵՄ-ին․ Reuters

Blog Image

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջարկել է Ուկրաինային անմիջական դեր տալ Եվրոպական Միության կառույցներում՝ որպես ԵՄ անդամակցության միջանկյալ քայլ, որը, նրա խոսքով, կարող է նպաստել պատերազմի ավարտին, գրել է Reuters-ը։

ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում,որը տեսել է գործակալությունը․ Մերցն առաջարկել է Ուկրաինային տրամադրել «ասոցացված անդամի» նոր կարգավիճակ, որը թույլ կտա ուկրաինացի պաշտոնյաներին մասնակցել ԵՄ գագաթնաժողովներին և նախարարական հանդիպումներին, բայց չքվեարկել դրանցում։

Գերմանիայի առաջնորդը նաև առաջարկել է, որ ԵՄ անդամները «քաղաքական պարտավորություն» ստանձնեն դաշինքի փոխադարձ օգնության կետը կիրառելու Ուկրաինայի նկատմամբ՝ «անվտանգության էական երաշխիք ստեղծելու համար»։

Սակայն եվրոպացի պաշտոնյաները նշել են, որ Ուկրաինայի համար անիրատեսական է առաջիկա մի քանի տարիների ընթացքում դաշինքին լիարժեք անդամակցություն ստանալը, չնայած Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև քննարկված 20 կետանոց խաղաղության ծրագրում 2027 թվականը նշված է որպես ամսաթիվ։

Send