Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպասվում են տեղումներ, մերկասառույց․ ինչ եղանակ կլինի

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (04.03-09.03.2026թ.)

 

Ուշադրություն
Մարտի 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

 

Երևան քաղաքում՝
Մարտի 4-ին կեսօրից հետո, 5-ի գիշերը, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 5-ի ցերեկը, 6-ին և 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


 

Երևան քաղաքի մարտի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        21.5°C (2004թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա           - 25.2°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան        3.7°C

Send