Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ պատերազմի նախարարի բրոքերը փորձել է խոշոր ներդրում կատարել Իրանի դեմ ագրեսիայից մի քանի շաբաթ առաջ․ FT

Blog Image

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի բրոքերը փորձել է խոշոր ներդրում կատարել առաջատար պաշտպանական ընկերություններում Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայից մի քանի շաբաթ առաջ, գրել է «Financial Times»-ը՝ հղում անելով թեմային ծանոթ երեք անձանց։

Ըստ այս աղբյուրների՝ Հեգսեթի՝ «Morgan Stanley» ֆինանսական կազմակերպությունից բրոքերը փետրվարին կապ է հաստատել BlackRock ներդրումային ընկերության հետ՝ «Defense Industrials Active ETF»-ում մի քանի միլիոն դոլար ներդնելու համար։ Բրոքերը փորձել է գնել միլիոնավոր դոլարների արժողությամբ պաշտպանական բաժնետոմսեր։

FT-ի հոդվածի հրապարակումից հետո Պենտագոնի գլխավոր մամուլի քարտուղար Շոն Փարնելը գրել է X-ում. «Այս պնդումը լիովին կեղծ է և հորինված։ Ո՛չ նախարար Հեգսեթը, ո՛չ էլ նրա ներկայացուցիչներից որևէ մեկը չի դիմել BlackRock-ին նման ներդրումների վերաբերյալ»։

 

Send