Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Պետական համակարգն ազատագրելու ժամանակն է․ Հրաչյա Ռոստոմյան

Blog Image

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Հրաչյա Ռոստոմյանը գրել է․

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երաշխավորում է՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում պետական ծառայողն ազատագրվելու է քաղաքական ճնշումներից, վախի մթնոլորտից և իշխանական կախվածությունից։ Պետական համակարգը պետք է ծառայի պետությանն ու քաղաքացուն, այլ ոչ թե վերածվի որևէ քաղաքական ուժի, անհատի իշխանությունը պահպանելու գործիքի:

Այսօր, ցավոք, հազարավոր պետական ծառայողներ հայտնվել են քաղաքական վերահսկողության պայմաններում։ Շատերը ստիպված են համակերպվել, լռել կամ ցուցադրել քաղաքական հավատարմություն՝ միայն իրենց աշխատանքը պահպանելու համար։ Այս ամենի հետևանքով խաթարվել է ինստիտուցիոնալ կայունությունը, իսկ փորձառու մասնագետները դուրս են մղվել համակարգից։

Պետական ծառայողը պետք է ծառայի օրենքին և հանրային շահին, ոչ թե քաղաքական հրահանգներին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երաշխավորում է.
● պետական ծառայողը պաշտպանված է լինելու քաղաքական հետապնդումից և հաշվեհարդարից,
● աշխատանքի ընդունման, առաջխաղացման և պաշտոնավարման հիմքում լինելու են բացառապես մասնագիտական գիտելիքն ու արդյունավետությունը,
● պետական համակարգում վերանալու է «յուրայինների» և «օտարների» բաժանումը,
● որևէ պետական ծառայող չի հարկադրվելու մասնակցել քաղաքական քարոզչության կամ սպասարկել վարչական ռեսուրսը,
● պետական համակարգում վերականգնվելու են արժանապատվությունն ու պրոֆեսիոնալիզմը։

Մենք պետական համակարգը դիտարկում ենք որպես պետության ողնաշար, ոչ թե իշխանության վերարտադրության մեխանիզմ։ Իսկ այդ ողնաշարը պետք է կազմված լինի ազատ, պաշտպանված և բարձր մասնագիտական որակներ ունեցող մարդկանցից։

Հունիսի 7-ին ընտրությունը միայն իշխանափոխության մասին չէ։ Այն պետությունը քաղաքական պատանդությունից ազատելու, պետական ծառայողին արժանապատվություն վերադարձնելու և պրոֆեսիոնալ պետական համակարգ ձևավորելու հնարավորություն է։

Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների»։

Send