Շոգ եղանակին oգտագործել սովորականից շատ հեղուկներ
օրական մոտավորապես 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել`
Թեյ՝ այն ծարավը հագեցնելու լավագույն միջոց է, նշանակություն չունի թեյը սառն է, տաք, թե գոլ: Հատկապես բարերար ազդեցություն ունի կանաչ թեյը: Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից
Ջուր՝ ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենաէժան միջոցն է: Ծարավը ավելի արագ կհագենա, եթե ջրի մեջ մի կտոր կիտրոն կամ թթու հատապտուղ գցեք
Կաթ և կաթնամթերք՝ կեֆիրը, յոգուրտն ու մածունը, իրենց մեջ պարունակող օրգանական թթուների շնորհիվ, ծարավը հագեցնելու հրաշալի միջոց են
Բնական հյութեր և նեկտարներ՝ ամռանը լավ օգնում են լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերը,
Շոգ եղանակին սննդային թունավորումները կանխարգելելու համար անհրաժեշտ է`
խուսափել արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, ձու, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն, աղցաններ և այլն) օգտագործումից, որոնք վաճառվում են այդ նպատակի համար չսահմանված վայրերում՝ բացօթյա պայմաններում և չեն պահվում սառնարանային պայմաններում
շուտ փչացող սննդամթերքը պահպանել սառնարանում
ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր
ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք
պատահական վայերից սունկ գնել չի թույլատվում: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ
սննդամթերքը պահել փակ տարողություններում` ճանճերի աղտոտումից կանխարգելելու նպատակով
մրգերը, բանջարեղենը և կանաչեղենը մանրակրկիտ լվանալ:
Ամռան շոգերին անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենան
անհրաժեշտ է հաճախ լվանալ ձեռքերը և լոգանք ընդունել:
Շոգ եղանակին մանրէներն ինտենսիվ բազմանում են դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում
չլողանալ դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում:
Շոգին ձեռնարկեք միջոցառումներ մարմնի ջերմաստիճանն իջեցնելու նպատակով՝
եթե տանն եք, ապա հաճախ (օրը մի քանի անգամ) ընդունեք զով ցնցուղ, լոգանք կամ սառը ջրով ոտքերի լոգանքներ
հաճախ սառը ջրով թրջած սրբիչով շփումներ կատարեք
կարելի է մաշկի մակերեսին (ծոծորակին, թևատակերին) դնել սառը կոմպրեսներ, ինչը ևս կիջեցնի մարմնի ջերմաստիճանը:
Շոգ եղանակին ձեռնարկեք միջոցառումներ փակ տարածքներում (բնակելի տների սենյակներ, աշխատասենյակներ) օդի ջերմաստիճանի իջեցման նպատակով`
օդի ջերմաստիճանն իջեցրեք օդիորակիչների կիրառմամբ
եթե չկան նման սարքեր փակեք արևային կողմի պատուհանները և ծածկեք հաստ վարագույրով
օգտագործեք մեխանիկական օդափոխիչներ՝ օդի շարժում ստեղծելու նպատակով
գտնվեք բնակարանի ամենահով սենյակում
նվազագույնի հասցրեք գազօջախի օգտագործումը, սնունդը պատրաստեք միայն օրվա զով ժամերին
նվազագույնի հասցրեք բնակարանում ջերմային էներգիա ճառագայթող էլեկտրական սարքերի օգտագործումը:
Վերանայեք սննդակարգը և սննդի ընդունման ժամերը`
պետք է նվազեցնել սննդակարգի կալորականությունը
սննդի ընդունման հաճախականությունը պետք է ավելացնել, իսկ քանակը պակասեցնել
սննդի հիմնական ընդունման համար պետք է ընտրվեն օրվա զով ժամերը,
ճարպերով հարուստ և դժվարամարս սնունդը հնարավորինս պակասեցնել, օգտագործել միայն անյուղ միս, մսամթերք, ձուկ:

Русский