Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն՝ առանց իշխանության իմացության. ԱԺ-ն նախագիծն ընդունեց

Blog Image

66 կողմ, 20 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն այսօր ընդունեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն՝ առանց իշխանության իմացության։

Ըստ օրենքի նոր փոփոխության` հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած 3-րդ անձի` հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես ՀՀ կառավարության համաձայնությամբ։ Կառավարությունը կարող է կա՛մ տալ համաձայնություն, կա՛մ չտալ, եթե տեսնում է ռիսկ, որ տվյալ գույքը կարող է օգտագործվել ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային նշանակությամբ։ 

Նշենք, որ այս նախագիծը հիմնականում կապ ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, քանի որ ամենից շատ պատմամշակութային հուշարձաններ սեփականության իրավունքով տիրապետում է հենց նա։

Send