Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Միլանի կենտրոնում անկարգությունների ընթացքում ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն

Blog Image

Կենսամակարդակի արժեքից և ծառայությունների որակից դժգոհ հարյուրավոր մարդիկ շաբաթ և կիրակի մասնակցել են Միլանի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններին, ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ բողոքավորների թվում շատ են անչափահասները, հաղորդում են իտալական ԶԼՄ-ները։

«Կիրակի օրը Միլանի ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել ավելի քան 200 մարդ՝ քաղաքում բռնկված նոր անկարգությունների կապակցությամբ, նրանցից մոտ 80%-ը անչափահասներ են», - հայտնել է RAI News 24-ը։

Հեռուստաալիքը նշում է, որ բախումները սկսվել են շաբաթ օրը։ Կիրակի կեսօրին Միլանի Մայր տաճարի հրապարակի՝ Պիացցա դել Դուոմոյի շրջանում, ԶԼՄ-ների գնահատմամբ, արդեն հավաքվել էր մինչև 2 հազար մարդ, հիմնականում սև հագած, ոմանք՝ գլխարկներով, որոնք ջարդում էին խանութների և ռեստորանների ցուցափեղկերը, վնասում փողոցային նստարանները, նետում աթոռներ ու քարեր, հրդեհում աղբամանները։

Ոստիկանությունը պատասխանել է հատուկ միջոցների և ջրցան մեքենաների կիրառմամբ։ Օրվա վերջում իրավիճակը վերցվել է վերահսկողության տակ։ Դուոմոն զբոսաշրջիկների համար փակվել է սովորականից շուտ, հարակից առևտրային պատկերասրահը շրջափակվել է։

Միևնույն ժամանակ, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին մտադիր է երկուշաբթի անցկացնել խորհրդակցություն հասարակական կարգի հարցերի շուրջ, ուշադրություն են հրավիրում պարբերականները։

Send