Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում

Blog Image

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով որսվել և ոչնչացվել է 141 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի, Ռոստովի, Կալուգայի, Սմոլենսկի մարզերի, Մոսկվայի շրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների վրա։

 

Գիշերվա ընթացքում ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։

 

Նաև ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը Կալուգայի (Գրաբցևո) օդանավակայանը։ Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան Telegram-ում հայտնել է հինգ ուկրաինական դրոնի ոչնչացման մասին։ Հակաօդային պաշտպանությունը գործել է Բարյատինսկի, Բորովսկի, Ժիզդրինսկի և Սուխինիչսկի մունիցիպալ շրջանների տարածքներում։

 

«Նախնական տվյալներով՝ տուժածներ և ենթակառուցվածքների ավերումներ չկան», – նշել է նա։

Send