Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Վթար է․ գազ չի լինելու

Blog Image

Գազամատակարարման վթարային դադարեցում Սյունիքի մարզի Համլետավան, Բարիկավան, Թավշուտ, Ձագեձոր և Անդոկավան բնակավայրերում

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հորատման աշխատանքների ժամանակ վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը (DN 500), ինչի պատճառով դեկտեմբերի 9-ին ժամը 11։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Համլետավան, Բարիկավան, Թավշուտ, Ձագեձոր և Անդոկավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ 

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ դեկտեմբերի 10-ը ժամը 19։00։

Send