Մոսկվայի «Տուշինսկայա» կայարանում էլեկտրագնացքի պատճառով մի քանի մարդ է տուժել, հայտնել է Մոսկվայի երկաթուղին։
Տուժածները խախտել են երկաթուղային ենթակառուցվածքի տարածքում անվտանգության կանոնները։
«Տուշինսկայա» կայարանի հատվածում գնացքների երթևեկությունը վերաուղղորդվել է հարակից գիծ՝ երկկողմանի (ռեւերսիվ) ռեժիմով աշխատելու համար։
Մարդ է հայտնվել գնացքի և հարթակի արանքում ու ճնշվել դրանց միջև․ «ՌԵՆ ՏՎ»-ն տեսանյութ է հրապարակել կայարանից։

Русский