Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Երևանում, բախվել են թիվ 23 երթուղու ավտոբուս ու «Chevrolet»․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Հովհաննես Մ.ի վարած «Chevrolet» մակնիշի և 43-ամյա Արթուր Չ.-ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Send