Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին քննարկմանը, սակայն միաժամանակ ԵԱՏՄ-ում և Եվրամիությունում լինելն անհնար է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին Կրեմլում։
Պուտինը հույս է հայտնել, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը ապագայում կհամագործակցեն։
«Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում եվրոպական ներկայիս գներից զգալիորեն ցածր գնով»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները երբեք կասկածի տակ չեն լինի։ «Հայաստանը գիտի, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է, բայց այս գործընթացները դեռ չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել»,- նշել է նա։

Русский