Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Blog Image

Հայ ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Կոսովոյում ընթացող առաջնության 85 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականից Հարություն Ավետիսյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 133, 138 և 141 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում մեր ծանրորդը գլխավերևում պահեց 160 և 168 կգ: Այս ձևում նա երրորդն էր: Երկամարտի 309 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր։

Send