Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առեղծվածային դեպք, «Nissan»-ի սրահում հայտնաբերել են 4 կիսամnխրացած մարմիններ. Shamshyan (թարմացված)

Blog Image

Այսօր՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը այնտեղ հայտնաբերել են 3 քաղաքացացիների կիսամոխրացած մարմիններ։

Թարմացված
Փրկարարները 3-ի մարմինները դուրս բերելուց հետո ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։ 

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Send