Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի վրա

Blog Image

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքի վրա։

Հարձակման հետևանքով բժշկական կենտրոն է հրդեհվել։

Քաղաքապետ Եվգենի Նաումովի խոսքով՝ մարտի 18-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել ու սպանել են մեկ մարդու և հրդեհել բժշկական կենտրոն, էլեկտրահաղորդման գծեր։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը վնասել է բարձրահարկ շենքի բնակարաններից մեկը՝ հրդեհ բռնկելով, որը մարվել է, իսկ բնակիչներից մեկը մահացել է։

Հարձակումը հետ մղելիս անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են բժշկական կենտրոնի տանիքը և էլեկտրահաղորդման գիծը։ Մեկ թաղամասում էլեկտրաէներգիան մասամբ անջատված է։

 

Send