Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված բանաձևով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ գերիներին

Blog Image

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հայտնել է Ամերիկայի հայ դատի գրասենյակը։

Բանաձևը ներկայացվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից, քննարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. իսկ  այժմ սպասվում է, որ այն քվեարկության կդրվի հանձնաժողովում:

Բանաձևում նշված է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին:

«Հաշվի առնելով ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ փաստագրված մահապատիժները, այդ թվում՝ մի քանի մահապատիժներ, որոնք ձայնագրվել և տարածվել են սոցիալական ցանցերում, ինչպես փաստաթղթավորվել է Human Rights Watch-ի կողմից, կենսականորեն կարևոր է, որ Միացյալ Նահանգները հստակորեն պաշտպանի բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը», – հանձնաժողովում քննարկման ժամանակ ասել է Բրեդ Շերմանը:

Ներկայացուցիչ Շերմանը նաև պատանդների ազատ արձակումը որակել է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կովկասում խաղաղության ջանքերի անմիջական մաս: «Քանի որ նախագահ Թրամփը շարունակում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու իր ջանքերը, հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակումը կլինի նշանակալի քայլ այս նվաճման ուղղությամբ»,- ասել է նա։

Send