Չինաստանի և ԱՄՆ առաջնորդներ Սի Ծինպինը և Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Երկու երկրներն էլ համաձայնության եկան, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի», - ասվում է հայտարարության մեջ։
Նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սի Ծինպինը նաև հետաքրքրություն է հայտնել ամերիկյան նավթի գնումների ավելացման հարցում՝ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից կախվածությունը նվազեցնելու համար։

Русский