Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը հարվածել է Իսրայելի Դիմոնա քաղաքին, վիրավորներ կան (տեսանյութ)

Blog Image

Իրանը հրթիռային հարված է հասցրել Դիմոնա քաղաքին, որը Իսրայելի հարավում գտնվող քաղաք է, որտեղ գտնվում է երկրի գլխավոր միջուկային օբյեկտը, հաղորդում է «Ալ Արաբին»։ Թերթի թղթակցի խոսքով՝ հրթիռներից մեկը հարվածել է շենքի, ինչի հետևանքով այն փլուզվել է։ Իսրայելի «12-րդ ալիքը» հայտնել է 20 վիրավորի, այդ թվում՝ 10-ամյա երեխայի մասին։

Ըստ Ynet-ի՝ իրանական հարվածը Դիմոնայում 12 ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է դարձել։ Երուհամում և Արավա շրջանի մի քանի քաղաքներում բարձրացվել են օդային հարձակման ազդանշաններ։ «Ալ Արաբին» նաև հաղորդել է Նեգևի անապատի ուղղությամբ Իսրայելի կողմից մի շարք հարվածների մասին, որտեղ գտնվում է երկրի միջուկային հետազոտությունների կենտրոնը։ Սա տարածաշրջանում հնչած յոթերորդ օդային հարձակման ազդանշանն է 24 ժամվա ընթացքում։

Տեսանյութն՝ այստեղ

Send