Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի եզրային պաշտպան Մարկ Կուկուրելյան տեղափոխվել է իսպանական «Ռեալ Մադրիդ», հայտնել է անգլիական «Չելսի»-ն։
Կուկուրելյան միացել էր «Չելսիին» 2022 թվականի ամռանը «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնից»։
««Չելսի» ՖԱ-ի բոլոր անդամները ցանկանում են շնորհակալություն հայտնել Մարկին ակումբում անցկացրած ժամանակահատվածում ներդրած ջանքերի և մեր վերջին նվաճումներում ունեցած դերի համար։ Մենք նրան մաղթում ենք հաջողություններ իր կարիերայի հաջորդ փուլի մեկնարկում»,- հայտարարել է լոնդոնյան ակումբը։
Մադրիդյան ակումբը հայտնել է, որ իսպանացու պայմանագրի ժամկետը լինելու է մինչև 2032 թվականի հունիսի 30-ը։

Русский