ԱՄՆ-ի կողմից Իրանին հարված հասցնելու հետաձգումից հետո ներկայացված նոր առաջարկը միջուկային բանակցություններից դուրս է և կոչ է անում փոխադարձ դեէսկալացիայի մի շարք քայլերի, հայտնել է «Associated Press»-ը՝ հղում անելով տարածաշրջանային պաշտոնյայի։
Ըստ գործակալության՝ առաջարկը ներառում է Հորմուզի նեղուցով ազատ նավարկության վերականգնումը և տարածաշրջանում հարձակումների դադարեցումը, այդ թվում՝ Իրաքում, Պարսից ծոցի երկրներում և Հորդանանում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների կողմից։ Դրա դիմաց ԱՄՆ-ն, ըստ աղբյուրի, կդադարեցնի Իրանի ծովային շրջափակումը և թույլ կտա Թեհրանին վերսկսել նավթի արտահանումը։
Աղբյուրը ընդգծել է, որ այս պայմանների վերաբերյալ վերջնական համաձայնության դեռևս չի հասել, բայց միջնորդները շարունակում են աշխատել դրա վրա։
Ըստ AP-ի՝ Թեհրանն ու Մուսկատը մտել են Հորմուզի նեղուցում նավարկության կառավարման վերաբերյալ երկկողմ բանակցությունների եզրափակիչ փուլ։ Այս խորհրդակցությունները առանձին են նեղուցի կարգավիճակի վերաբերյալ քննարկումներից։

Русский