Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Ժամանց ՍՊՈՐՏ

Ռոնալդուն Թրամփից ստացել է Սպիտակ տան «բանալին» ու շնորհակալություն հայտնել

Blog Image

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի և սաուդական «Ալ Նասսր» ակումբի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն այժմ իր ձեռքում ունի աշխարհի ամենաազդեցիկ վայրերից մեկի՝ Սպիտակ տան «բանալին»։

Ռոնալդուն Սպիտակ տանը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի պատվին կազմակերպված ընթրիքի հյուրերից մեկն է եղել։

Պորտուգալացին այլ հյուրերի հետ միասին նույնպես ներկա է եղել բարձրաստիճան սև փողկապով ընթրիքին։ Ֆուտբոլիստին Թրամփը ջերմորեն դիմավորել է և ներկայացրել մյուս հյուրերին։ Ռոնալդուի ներկայությունը կապված է եղել նաև սաուդական «Ալ Նասսր» ակումբի խաղացող լինելու հետ։

Ընթրիքից հետո Թրամփը հաջորդ առավոտյան Ռոնալդուին հրավիրել է Օվալաձև սենյակ ու նրան նվիրել հատուկ նվեր՝ Սպիտակ տան «ոսկե բանալին»՝ որպես ֆուտբոլիստին ուղղված խորհրդանշական ժեստ։

Ռոնալդուն իր հերթին արձագանքել է այս նվերին նաև ինստագրամյան գրառմամբ։ «Շնորհակալություն պարոն նախագահ Ձեր հրավերի և ջերմ ընդունելության համար, որը Դուք և Առաջին տիկինը ցուցաբերեցիք ինձ և իմ ապագա կնոջը՝ Ջորջինային։ Մեզանից յուրաքանչյուրն ունի ինչ-որ իմաստալի բան տալու, և ես պատրաստ եմ անել իմ ներդրումը՝ նոր սերունդներին ոգեշնչելով կառուցել քաջությամբ, պատասխանատվությամբ և երկարատև խաղաղությամբ սահմանվող ապագա», - ասվում էր Ռոնալդուի գրառման մեջ։

Send