Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանն ընտրել է Ադրբեջանի ռազմական հարձակումը անդադար զիջումներով հետաձգելու պակասամիտ քաղաքականությունը․ Զուրաբյան

Blog Image

«Այո, անվտանգության ամենակարևոր երաշխիքը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության և հաշտության հաստատումը, բայց դրա համար լավագույն գործիքը այն չէ, ինչ առաջարկում է Փաշինյանը»,- կարծիք է հայտնել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա նշել է․

«Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ Փաշինյանն ընտրել է Ադրբեջանի ռազմական հարձակումը անդադար զիջումներով հետաձգելու պակասամիտ քաղաքականությունը:

Նման քաղաքականության մեջ դեռ կարելի էր ռացիոնալ հատիկ գտնել, եթե այդ շահած ժամանակը օգտագործվեր Ադրբեջանի նկրտումների դեմ հակակշիռներ կառուցելու նպատակով:

Այո, անվտանգության ամենակարևոր երաշխիքը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության և հաշտության հաստատումը, բայց դրա համար լավագույն գործիքը այն չէ, ինչ առաջարկում է Փաշինյանը:

Ոչ թե պետք է մերժվեին անվտանգության երաշավորները, դաշնակիցները և միջնորդները, և անպաշտպան Հայաստանը ապավիներ Ադրբեջանի «բարի կամքին», այլ պետք է ժամանակը օգտագործվեր բանակն ու դաշնակիցների հետ կապերը ուժեղացնելու համար, որպեսզի այդ հակաշիռները սպահովեին Ադրբեջանի քաղաքականության փոփոխությունը և նրան դրդեին Հայաստանի հետ խաղաղություն կնքելու ցանկությանը»:

Send