Շատ խոհարարներ այս մթերքը ավելացնում են ուտեստներին միայն համի համար, չնայած այն նաև նպաստում է սրտանոթային համակարգին։
Իր TikTok տեսանյութում սրտաբան Մագդալենա Պերելոն սոխը անվանել է չափազանց օգտակար սրտի և արյան անոթների համար։ Կարևոր է, որ սոխը շատ էժան է, ինչը հեշտացնում է դրա ներառումը ձեր ամենօրյա սննդակարգում։
Ինչո՞ւ է սոխը օգտակար։
Սոխի հիմնական արժեքը քվերցետինի պարունակության մեջ Է, որը հզոր բնական հակաօքսիդանտ է։ Այն օգնում է կարգավորել բարձր արյան ճնշումը, իջեցնել «վատ» խոլեստերինը և պայքարել օրգանիզմում բորբոքումների դեմ։
Պերելոն նաև հիշեցրեԼ Է նախորդ ուսումնասիրությունները, որոնք ցույց են տվել, որ սոխ ուտելը մոտ 6 միավորով նվազեցնում է արյան ճնշումը, իսկ հում կարմիր սոխը բարելավում է լիպիդային պրոֆիլը պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով կանանց մոտ։
Ավելին, սոխը հարուստ է կալիումով, մանրաթելերով և վիտամիններով, ինչը այն օգտակար է դարձնում ոչ միայն սրտի, այլև արյան անոթների համար։
Ի՞նչ այլ սննդամթերքներ են «փրկում» սիրտը։
Այն դարաշրջանում, երբ սրտանոթային հիվանդությունները ազդում են աշխարհի բնակչության զգալի մասի վրա, և սնունդը մնում է անկատար նույնիսկ զարգացած երկրներում, հատուկ ուշադրություն պետք է դարձնել սրտի և արյան անոթների համար օգտակար սննդամթերքներին: Սրտաբան Պերելլոն ընդգծել է.
էդամամե (կանաչ լոբի, որը տարածված է Ճապոնիայում),
նուշ,
ասայի հատապտուղներ:

Русский