Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հալաբյան 13-ում գտնված աղջկա ծնողները դեռ չեն հայտնվել․ փոքրիկը դեռ հիվանդանոցում է

Blog Image

Օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան 13 հասցեում հայտնաբերված աղջիկը դեռևս գտնվում է հիվանդանոցում, թեպետ առողջական որևէ խնդիր չունի։ Փոքրիկը, որին սոցիալական աշխատողները Սոսե անունն են տվել, առաջիկա օրերին կտեղափոխվի մանկական խնամքի կենտրոն, որից հետո աղջկան ամենայն հավանականությամբ կորդեգրեն։

Այս տեղեկությունը MediaHub-ին փոխանցեց երեխային հայտնաբերած, նույն շենքի բնակիչ Նարեկ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ինքը առաջին օրերի ինտենսիվությամբ այլևս չի տեսակցում փոքրիկին, բժիշկները արգելում են։

«Ինձ համար կարևոր է իմանալ Սոսեի մասին տեղեկություն, գիտեմ, որ լավ է»։ Նարեկը մեզ նաև փոխանցեց, որ Սոսեի կենսաբանական ծնողների մասին առ այս պահը դեռ ոչ մի տեղեկություն չկա։ Դա է պատճառը, որ Սոսեն մանկատնից կորդեգրվի և կտեղափոխվի ընտանիք։

Send