Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհներին մառախուղ է

Blog Image

Հունվարի 27-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կրառմամբ։

Եղեգնաձորի, Կոտայքի, Արարատի, Թալինի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-150 մետր։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ճանապարհային դեպարտամենտ

Send