Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Blog Image

Արևմուտքի գործողությունները նպատակ ունեն երկարաձգել Ուկրաինայում հակամարտությունը, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։

Բացի այդ, նրա խոսքով, Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։

Ըստ Սերդյուկովի՝ հատկապես մտահոգիչ է Կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը «բնութագրվում է հին, չլուծված հակասությունների և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների համադրությամբ»։

«Սա մեծապես պայմանավորված է Արևմտյան երկրների կողմից Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը ամրապնդելու փորձերով», - ճեպազրույցի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։

 

Send