«Սուպերինտելեկտի» ԱԻ գործակալները կարող են կիրառել կրիպտոարժութային սխեմաներ՝ իրենց, այլ ոչ թե մարդկանց համար հարստություն կուտակելու նպատակով․ այս մասին հայտնել է Իլոն Մասկը՝ անդրադառնալով Binance բորսայի հետ կապված միջադեպին։
«Ինչ-որ պահի սուպերինտելեկտի ԱԻ գործակալները կանեն դա՝ իրենց, այլ ոչ թե մարդկանց համար արժույթ վաստակելու նպատակով»,- գրել է Մասկը սոցիալական ցանցում։
Միլարդատերը մեկնաբանել էր օգտատերերից մեկի գրառումը, որը վերաբերել էր հաքերի գործողություններին․ վերջինս, ըստ տեղեկությունների, օգտագործել է սառեցված USDT-ն որպես գրավ՝ ETH-ով վարկ ստանալու համար (ETH-ն նման սահմանափակումների ենթակա չի եղել)։
Ավելի վաղ Binance-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Չանպեն Չժաոն հայտնել էր, որ կրիպտոարժութային բորսան, հնարավոր է, ենթարկվել է հաքերային հարձակման։ Հարթակի ղեկավարության տվյալներով՝ «անվտանգության հետ կապված միջադեպի» արդյունքում Binance-ի կրած վնասները կարող են հասնել մինչև 6,3 միլիարդ դոլարի։

Русский