Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման

Blog Image

24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման։ Անձնակազմը կորցրել է ալիքի հետ կապի հնարավորությունների 90%-ը, կա հավանականություն, որ հարձակման հետևանքով ջնջվի նաև ամբողջական ալիքը։ Նման հայտարարություն է տարածել 24News.am-ի խմբագրությունը:

«Մենք սա գնահատում ենք իբրև հարձակում ազատ խոսքի վրա, որն ուղղորդված է Երևանից և ունի հստակ քաղաքական պատճառներ։ Ընտրությունների ժամանակ նմանատիպ դրսևորումները քստմնելի են, սակայն չեն կարող լռեցնել մեր գործունեությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

MediaHub-ը դատապարտում է ազատ մամուլի դեմ ցանկացած արշավ: Խոսքի ազատությունը պետք է գերակայի մեր երկրում:

Send