Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Հաջորդը Կուբան է», «Իրանը պետք է բացի Թրամփի նեղուցը, այսինքն՝ Հորմուզը»․ Թրամփը մի շարք հայտարարություններ է արել

Blog Image

Իրանի գերագույն առաջնորդը այլևս գերագույն չէ. նա մահացել է, նրա որդին կա՛մ մահացել է, կա՛մ շատ վատ վիճակում է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

- Իրանը պետք է բացի Թրամփի նեղուցը, այսինքն՝ Հորմուզը... Ֆեյք նորությունները հիմա կասեն, որ ես դա սխալմամբ եմ ասել։ Ես չեմ սխալվել։
- Իրանի գերագույն առաջնորդը այլևս գերագույն չէ. նա մահացել է, նրա որդին կա՛մ մահացել է, կա՛մ շատ վատ վիճակում է։ Կարծում եմ՝ նա ասում է. «Պարզապես թողեք ինձ այս ամենից դուրս»։
- Ղասեմ Սոլեյմանին այնքան հզոր էր, որ կարծում եմ՝ Իրանի ղեկավարությունը չափազանց գոհ էր, երբ ես նրան վերացրի։
- Մենք վնասազերծել ենք Իրանի հրթիռային արձակիչների 97%-ը։
- Եթե երբևէ «լուրջ բան» պատահեր, երաշխավորում եմ, որ ՆԱՏՕ-ն այնտեղ չէր լինի։ Նրանք մեծ սխալ թույլ տվեցին։
- Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Սաուդյան Արաբիայի ամբողջ թագավորությանը. նրանք շատ օգտակար էին ի տարբերություն ՆԱՏՕ-ի։
- Թուրքիան հիանալի էր, նրանք չխանգարեցին մեր խնդրանքներին։ Նա [Էրդողանը] մեծ առաջնորդ է:
- Հաջորդը Կուբան է։ Խնդրում եմ, ձևացրեք, թե ես դա չեմ ասել:
- Կարծում եմ՝ մենք փոխել ենք [Իրանի] ռեժիմը, ռեժիմը պայթում է յուրաքանչյուր երկու օրը մեկ։
- Ես նույնիսկ կանգնեցրեցի Հնդկաստանին և Պակիստանին. նրանք մեկ շաբաթ է, ինչ կռվում են միմյանց դեմ. արդեն ինը ինքնաթիռ է խփվել։
- Կոնգրեսի դեմոկրատները ինձ մի փոքր հիշեցնում են Իրանը։ Նրանք խելագար են։ Նրանք դա անվանում են պատերազմ. ես դա անվանում եմ ռազմական հակամարտություն, բայց դրա համար կա իրավական պատճառ։ Եթե դա ռազմական գործողություն է, ինձ որևէ թույլտվություն պետք չէ։ Եթե դա պատերազմ է, դուք պետք է թույլտվություն ստանաք Կոնգրեսից։ Ահա թե ինչու եմ ես դա անվանում ռազմական գործողություն։
- MAGA-ն [(Make America Great Again - «Կրկին մեծ դարձնենք Ամերիկան»)] ուզում է, որ մենք պաշտպանենք որոշակի դաշնակիցների, լինի դա Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Կատարը, թե ԱՄԷ-ն։
- Դուք կարող եք ինձ ամեն ինչ հարցնել։ Դուք կարող եք խոսել սեքսի մասին։ Ամեն ինչ, գրողը տանի։

Send