Թեհրանը կշարունակի աջակցել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը, ասել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, որի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստին»։
«Ես հայտարարում եմ, որ Իրանի քաղաքականությունը, հետևելով հանգուցյալ իմամի և նահատակի ճանապարհին, շարունակելն է աջակցել դիմադրությանն ամերիկա-իսրայելական թշնամու դեմ», - ասվում է «Հըզբոլլահի» ղեկավարությանն ուղղված նամակում։
Նախկինում Մոջթաբա Խամենեին հայտարարել էր, որ Իրանը կպահանջի փոխհատուցում ԱՄՆ-ից և Իսրայելից հարձակումների պատճառած վնասի համար։ Փոխհատուցման չափի վերաբերյալ նա նշել է, որ Իրանը կպահանջի «այնքան, որքան անհրաժեշտ կհամարի»։

Русский