Դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում 55-ամյա Վարդան Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյանը և հայտնվել կանաչ խոտածածկույթում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Գիսանե Գ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդը և ուղևորը հայր և դուստր են։

Русский