Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Քանի դեռ Իսրայելի հարձակումները շարունակվում են, հրադադար չի լինի․ «Հըզբոլլահ»-ի առաջնորդ

Blog Image

Քանի դեռ Իսրայելի հարձակումները շարունակվում են, Լիբանանում հրադադար չի լինի, հայտարարել է զինյալ «Հըզբոլլահ» խմբավորման առաջնորդ Նաիմ Քասեմը։

Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ Լիբանանում «բուֆերային գոտի» չկա և երբեք էլ չի լինի, և որ Իսրայելի՝ «տարածքն ուժով գրավելու կամ օկուպացիոն պայմաններ պարտադրելու» փորձերը դատապարտված են ձախողման։

Ըստ Քասեմի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի համաձայնագիրը, որը պետք է երաշխավորեր Իսրայելի հյուսիսային սահմանների անվտանգությունը, հենց հրեական պետության կողմից խափանվում է։ «Իսրայելը ավելի քան 10,000 անգամ խախտել է համաձայնագիրը՝ հարձակվելով խաղաղ բնակիչների վրա»։

Խմբավորման առաջնորդը նշել է, որ «Հըզբոլլահ»-ը փոխել է իր պատերազմի մեթոդները՝ հրաժարվելով ֆիքսված աշխարհագրական դիրքերից։

Նա ընդգծել է, որ զինյալները շարունակում են օգտագործել պարտիզանական պատերազմի մարտավարություն՝ իսրայելական ուժերին առավելագույն վնաս հասցնելու համար։

«Հըզբոլլահ»-ը կողմ է միջնորդ դիվանագիտությանը, բայց ըստ Քասեմի, Իսրայելի հետ ուղիղ բանակցություններն «անվճար զիջում» են վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ԱՄՆ-ի կողմից ընտրություններից առաջ քաղաքական առավելություն ստանալու փորձ։

Send