Իրանի ազգային հավաքականը կընդունվի Միացյալ Նահանգներում որպես 2026 թվականի Աշխարհի առաջնության մասնակից, ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատմանը։
2026 թվականի Աշխարհի առաջնությունը կլինի առաջինը, որին կմասնակցեն 48 ազգային հավաքականներ և առաջինը, որը կընդունեն երեք երկրներ՝ Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան։ Մրցաշարը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Իրանը G խմբում է Բելգիայի, Եգիպտոսի և Նոր Զելանդիայի հետ։ Իսլամական Հանրապետության խաղերը նախատեսված են ԱՄՆ-ում։
«Այսօր երեկոյան ես հանդիպեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու առաջիկա Աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները և մրցաշարի առջև աճող ոգևորությունը, որը սկսվում է ընդամենը 93 օրից: Մենք նաև քննարկեցինք Իրանում ստեղծված իրավիճակը և Իրանի հավաքականի որակավորումը 2026 թվականի Աշխարհի առաջնությանը: Մեր քննարկման ընթացքում նախագահ Թրամփը հաստատեց, որ Իրանի հավաքականի մասնակցությունը, իհարկե, ողջունելի է Միացյալ Նահանգներում կայանալիք մրցաշարին»,- գրել է Ինֆանտինոն իր ինստագրամյան էջում:
«Հիմա, ավելի քան երբևէ, մեզ բոլորիս անհրաժեշտ է Աշխարհի առաջնության նման միջոցառում, որն ունի մարդկանց միավորելու ուժ: Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ նախագահին աջակցության համար, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ֆուտբոլը միավորում է աշխարհը», - նշել է ՖԻՖԱ-ի նախագահը:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական ագրեսիա են սկսել Իրանի դեմ։

Русский