Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտունիում բախվել են «Volkswagen», «ԳԱԶ 3110» և «Howo», վիրավորներ կան․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում բախվել են «Volkswagen» մակնիշի, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ԳԱԶ 3110»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send