Ազգային ժողովի մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հայաստանի՝ արտասահմանում ապրող քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը։
Օրենքի համաձայն՝ քվեարկելու իրավունքից զրկվում են այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակները հրապարակելուց առաջ վերջին երկու տարվա առնվազն կեսը՝ մեկ տարին երկրում չեն եղել։ Բացառություն է սահմանվում միայն ուսման մեկնածների և պետական գործուղումների համար։
Կողմ են քվեարկել միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները և «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է օրենքի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։

Русский