Գիշերը հայտնի դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակչի 2-րդ մասնակիցը։
Գործող գավաթակիր «Պարի Սեն-Ժերմեն»-ը կարողացավ ոչ-ոքի ապահովել Մյունխենի «Բավարիայի» հարկի տակ և երկրոդ անգամ անընդմեջ հասնել եզրափակիչ։
Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի փոխանցումից հետո։ «Բավարիայի» անգլիացի գոլահար Հարրի Քեյնին հաջողվեց միայն հավասարեցնել (90'+4') հաշիվը եզրային Ալֆոնսո Դեյվիսի փոխանցմամբ։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր փարիզյան ակումբի 5-4 հաղթանակով։
Եզրափակչում ՊՍԺ-ն ուժերը կչափի անգլիական «Արսենալի» հետ, որը նախօրեին հաղթել էր Մադրիդի «Ատլետիկոյին»։

Русский