ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (21.03-26.03.2026թ.)
Երևան քաղաքում՝
Մարտի 21-ին կեսօրից հետո, 22-23-ին, 24-ի երեկոյան, 25-26-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Մարտի 21-ին կեսօրից հետո, 22-23-ին և 25-26-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով։


Русский