Եթե Եվրոպան հարձակվի Ռուսաստանի վրա, պատերազմը կարճ կտևի, ինչպես նախազգուշացրել է Պուտինը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եկատերինբուրգում անցկացվող Երիտասարդության համաշխարհային փառատոնի շրջանակում տեղի ունեցած բաց երկխոսության ժամանակ։
Ըստ նրա՝ զինված հակամարտությունը կտարբերվի Ուկրաինայում ընթացողից։
«Ռուսաստանը մտադրություն չունի հարձակվել Եվրոպայի վրա»,- ընդգծել է նախարարը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադրություն չունի հարձակվել եվրոպական երկրների վրա, և Մոսկվան նման ծրագրեր չունի։ Սակայն, եթե եվրոպական զորքերը մտնեն Ուկրաինա, դա կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի։ Պետության ղեկավարը բացասական դիրքորոշում է հայտնել Ուկրաինա զորքեր ուղարկելու վերաբերյալ եվրոպական քննարկումների առնչությամբ։

Русский