Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Քուվեյթը և ԱՄԷ-ի Դուբայ էմիրության ենթակառուցվածքները քիչ առաջ ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների։
Քուվեյթի ՊՆ-ը հայտարարել, որ թիրախավորվել են էներգետիկ ենթակառուցվածքներ, իսկ ԱՄԷ-ից առայժմ թիրախների մասին տեղեկատվություն չկա։Հարձակումը իրականացրել են Իրաքի իրանամետ զինված խմբավորումներն, ըստ որոնց Քուվեյթի տարածքից տեղի է ունեցել հրադադարի խախտում Իրաքի ուղղությամբ։
Հիմնավոր ենթադրություններ կան, որ իրաքցիների հարձակումները պատասխան են Իսրայելի՝ Լիբանանում չդադարորող հարվածների։Հորմուզի նեղուցում իրավիճակն ամբողջովին կառավարվում է Իրանի կողմից։ Օրական ոչ իրանական միայն 15 տանկեր կարող են անցնել նեղուցով, Իրանի հետ նախապես համաձայնեցմամբ և անցման համար վճարելով»։

Русский