Երկու նավթատարներ են ականների բախվել Հորմուզի նեղուցի մոտակայքում, հաղորդել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Ըստ ԻՀՊԿ-ի՝ նավթատարները փորձել են անցնել Հորմուզի նեղուցի մոտ չարտոնված երթուղով, բախվել են ծովային ականների և հրդեհվել։
ԻՀՊԿ-ն զգուշացրել է ընկերություններին Թեհրանի կողմից անօրինական հայտարարված երթուղիներն օգտագործող նավերի նկատմամբ ավելի խիստ միջոցների մասին։

Русский