Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-ն կսկսի շրջափակել իրանական նավահանգիստները | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավերը չեն ունենա Հորմուզով տարանցման իրավունք

Blog Image

- Երևանի ժամանակով 18:00-ից ամերկյան ուժերը կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

Թրամփը երեկ «Truth Social»-ում նշել է, որ Վաշինգտոնը ռազմածովային շրջափակում կսահմանի Իրանի նկատմամբ։ ԱՄՆ-ն կշարունակի Հորմուզի նեղուցից ականազերծումը՝ դաշնակից նավերի անվտանգ անցումն ապահովելու համար։

Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ ԱՄՆ ուժերը «մարտական ​​պատրաստության մեջ են» և կարող են վերսկսել Իրանի վրա հարձակումները «հարմար պահի»։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ չնայած Իսլամաբադի 20-ժամյա բանակցությունների ընթացքում առաջընթաց գրանցվել է, Իրանը չի կատարի ԱՄՆ պահանջները՝ հրաժարվել միջուկային նկրտումներից։

 

- Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավերը չունեն և չեն ունենա Հորմուզի նեղուցով տարանցման իրավունք։

«Թշնամու հետ կապված նավերը չունեն և չեն ունենա Հորմուզի նեղուցով տարանցման իրավունք։ Մյուս նավերը կկարողանան անցնել նեղուցով նախկինի պես՝ պահպանելով Իրանի զինված ուժերի կողմից սահմանված կանոնները։ Նույնիսկ պատերազմից հետո Իրանը կպահպանի Հորմուզի նեղուցի մոնիթորինգի մշտական ​​մեխանիզմ», - նշվում է հայտարարության մեջ։

«Եթե Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների անվտանգությունը սպառնալիքի տակ է, Պարսից ծոցի կամ Օմանի ծովի ոչ մի նավահանգիստ անվտանգ չի լինի»։

Send