Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Քաղաքականություն

Եկեղեցականները շարունակում են աջակցություն հայտնել Գարեգին Երկրորդ կաթողիկոսին

Blog Image

Սբ. Շողակաթ վանքի բոլոր ծառայողներով և աշխատողներով որդիական մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ազգընտիր սրբազնագույն Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։  Թող Աստված երկար գահակալության օրեր և եռանդ պարգևի Հայոց Հորը  եկեղեցանվեր իր գործունեության ընթացքում։ Գավազան զօրութեան առաքեսցէ քէզ Տէր ի Սիովնէ և դու տիրեսցես ի մէջ թշնամեաց քոց։ Ամեն։ (Արիս աբեղա Տոնոյան)

Միանալով իրենց կոչմանը և ուխտին հավատարիմ հոգևոր եղբայրներիս՝ ես՝ Տ. Տրդատ Քհն. Օհանյանս, վերահաստատում եմ իմ անմնացորդ, աներկբա և անսակարկ նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Հայ Եկեղեցու ճշմարիտ հավատացյալ հայորդիներին, հավատրմությունը Իջման Սուրբ Սեղանի առջև ստանձնած իմ ուխտին և որդիական խոնարհումը առաքելական հաջորդականության կրող և ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Միանշանակ դեմ եմ Եկեղեցին ու նրա հավատացյալ ժողովրդին պառակտելու բոլոր կործանարար գործընթացներին: (Տ. Տրդատ Քհն. Օհանյան)

Send