Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ 90 միլիարդ եվրոյի համաձայնագիր է ստորագրել՝ Ուկրաինային աջակցելու համար

Blog Image

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ բրիտանական պաշտպանական ընկերությունները կկարողանան մասնակցել Եվրոպական միության կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի (102.6 միլիարդ դոլար) աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող պայմանագրերի մրցույթները, հայտնել է Միացյալ Թագավորության կառավարության մամուլի ծառայությունն իր կայքում։

Համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո սկսված բանակցությունների արդյունք է։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը այն անվանել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Լոնդոնի և Բրյուսելի միջև համագործակցության զարգացման կարևոր քայլ։

Սթարմերի խոսքով՝ համաձայնագիրը կապահովի բրիտանական պաշտպանական ընկերությունների պատվերները, կստեղծի աշխատատեղեր և կամրապնդի երկրի պաշտպանական արդյունաբերական համալիրը։ Մեծ Բրիտանիայի ներդրման չափը ծրագրին կախված կլինի բրիտանական ընկերություններին շնորհված պայմանագրերի արժեքից։

Լոնդոնը հիշեցրել է, որ այս տարի արդեն Ուկրաինային հատկացրել է 3.75 միլիարդ ֆունտ ստեռլինգ (4.8 միլիարդ դոլար) ռազմական օգնություն և պահպանում է Կիևին տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ (3.8 միլիարդ դոլար) տրամադրելու իր պարտավորությունը՝ «այնքան, որքան անհրաժեշտ է»։

Send