Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՄԱԿ ՊԳԿ 2026-2030թթ. Երկրի ծրագրային շրջանակի քննարկմանը

Blog Image

Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ Հայաստանի 2026-2030թթ. Երկրի ծրագրային շրջանակի լրամշակված նախագծի քննարկմանը նվիրված հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է հանդիպմանը մասնակցող ՀՀ ոլորտային գերատեսչությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ կարևորելով ներառական մոտեցումը և բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի մեկտեղումը՝ Շրջանակի ներքո նախատեսված ծրագրերի արդյունավետությունն ու իրագործելիությունն ապահովելու նպատակով:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանում ՊԳԿ-ի գործունեությունը՝ ուղղված կայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացմանը, պարենային անվտանգության ամրապնդմանը և գյուղական համայնքների կենսապահովման բարելավմանը:

Send