Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տարածաշրջան Միջազգային

Սա ծաղր է. Աֆեյանը Վարդանյանի դեմ Բաքվի վճռի մասին

Blog Image

Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ընկեր ու գործընկեր Նուբար Աֆեյանը Բաքվի ռազմական դատարանի «վճիռը» ծաղր է անվանել։

«Իմացա, որ իմ վաղեմի ընկերը և բարեգործության ոլորտի գործընկեր Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկվել էր Լեռնային Ղարաբաղում (Արցախ) Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության համար, 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանում իր գերեվարողների կողմից։

Սա ծաղր է։

Սա ծիծաղելի է։

Աշխարհի բոլոր ծայրերում գտնվողները, որոնք հավատում են խաղաղությանը և արդարադատությանը, պարկեշտությանը և արդարությանը, պետք է շարունակեն պայքարել նրա ազատ արձակման համար, ինչպես ես կանեմ։ Ռուբենի ընտանիքն ամենալավն ասաց. այս դատավճիռը դատավճիռ է հայ ժողովրդի դեմ որպես ամբողջություն»,- գրել է նա X-ում։

Send