Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Խորվաթ մասնագետը սոցիալական ցանցերում կիսվել է իր տպավորություններով՝ գրառում կատարելով
«Վերջերս այցելեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ խորապես հուզական վայր, որը լի է մարդկային ողբերգական պատմություններով և մի ամբողջ ազգի ցավով։ Այն իսկապես ցնցեց ինձ և հիշեցրեց հիշողության, կարեկցանքի և խաղաղության կարևորության մասին։
Հավատում եմ, որ մեր ընդհանուր պատասխանատվությունն է աշխատել հանուն գալիք սերունդների համար պայծառ ապագա կերտելու։ Հպարտ եմ, որ ապրում և աշխատում եմ Հայաստանում և ներկայացնում եմ «Նոա» Ֆուտբոլային Ակումբը մի երկրում, որն ունի նման ուժ, պատմություն և սիրտ», — գրել է Պերկովիչը։


Русский