ԱՄՆ-ի և Իրանի միջև Պակիստանի դիվանագիտական ջանքերը օգնել են կանխել ամբողջական պատերազմի վերադարձը, հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Պակիստանը եղել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև գլխավոր միջնորդը։ Ձեր դիվանագիտական ջանքերը մի քանի անգամ օգնել են կանխել ամբողջական պատերազմի վերադարձը։ Եվ այդ ջանքերը մեծ ճանաչում և գնահատանք են վայելում ամբողջ Եվրոպայում։
Ձեր աջակցությամբ այժմ կա թույլ դիվանագիտական հնարավորություն հրադադարի ռեժիմը երկարաձգելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու համար»,- ասել է Կալլասը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Русский