Հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասան Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները դերասանուհու վիճակը գնահատում են շատ ծանր։
Զառա Արամյանի հարազատներից մեկը MediaHub-ին պատմեց, որ Զառան շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։
«Հուսանք նա այս վիճակից կկարողանա դուրս գալ»,- ասաց մեր զրուցակիցը:

Русский