Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայի հետ շփումները հետախուզական ծառայությունների մակարդակով շարունակվում են. Պուտին

Blog Image

Ուկրաինայի հետ շփումները հետախուզական ծառայությունների մակարդակով շարունակվում են, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական ֆորումում։

- Ռուսաստանը և Ուկրաինան պետք է լուծեն կարգավորման հարցը։

- Ուկրաինայում կարգավորման հնարավորություն կա։ Հենց Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է համաձայնության գան, իսկ մյուս երկրները կարող են միայն աջակցել և օգնել։

- Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները, լռելով Կիեւի գործողությունների մասին [քաղաքացիական ինքնաթիռների առևանգումը, դրանց դեմ հարվածները և քաղաքացիական ինքնաթիռների վրա հարձակվելու սպառնալիքները], դառնում են միջազգային ահաբեկչության մեղսակիցներ։

- Ռուսաստանը կողմ է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների լիակատար վերականգնմանը: Ռուսաստանի շփումները ԱՄՆ վարչակազմի հետ շարունակվում են [Պուտինը տեսնում է Թրամփի դրական վերաբերմունքը]։

Send